rms-support-letter.github.io/_translations/index_hy.md

72 lines
5.8 KiB
Markdown
Raw Normal View History

---
layout: signed
title: Բաց նամակ Րիչարդ Ստոլլմանին ի օգնություն
description: Բաց նամակ ի պաշտպանություն Ռիչարդ Մեթյու Սթոլմանի վերականգնման Ազատ Ծրագրային ապահովության Հիմնադրամում
image: /assets/social-media-preview_ru_RU.png
locale: hy_AM
twitter:
card: summary_large_image
---
2021-03-31
Ռիչարդ Մեթյու Սթոլմանը (Richard Matthew Stallman), շատերին հայտնի
որպես RMS, հանդիսացել է Ազատ Ծրագրային ապահովության Հիմնադրամի
առաջատար երկար տասնամյակների ընթացքում, ներդնելով մեծ ջանքեր այնպիսի
պրոյեկտներում ինչպիսիք են GNU-ն եւ Emacs-ը:
Վերջին շրջանում Սթոլմանը համացանցում նողկալի հետապնդման է ենթարկվում,
նրան ազատ ծրագրային ապահովման հիմնադրամի տնօրենների խորհրդից
հեռացնելու նպատակով, եւ իր անձնական համոզմունքներն արտահայտելու
պատրվագով: Նախկինում նույնը տեղի է ունեցել նաեւ այլ Ազատ Ծրագրային
ապահովման Հիմնադրամի մեծագործ ծրագրավորողների եւ ակտիվիստների հանդեպ:
Այս անգամ մենք իրավասու չենք անգործ նստել, որովհետեւ այս անգամ տագնապի
տակ է մեր համայնքի խորհրդանիշը:
ԱԾԱ Հիմնադրամն անկախ կազմակերպւթյուն է, որն ի վիճակի է անաչառ
վերաբերվել իր անդամներին, եւ այն չպիտի ենթարկվի արտաքին սոցիալական
ճնաշմանը: Մենք կոչ ենք անում ԱԾԱ հիմնադրամին ոբյեկտիվորեն դիտարկլե
փաստարկներն Ստոլլմանի դեմ, եւ ըմբռնել իր խոսքերի եւ գործլությունների
իմաստը:
2021-03-31 08:53:57 +02:00
Պատմականորեն այնպես է ստացվել, որ Սթոլմանն իր հայացքներն է արտահայտել
շատ մարդկանց զայրացնող ոճով։ Որպես կանոն, նա ավելի շատ կենտրոնացած է
փիլիսոփայական ասպեկտների վրա, հետապնդելով օբյեկտիվ ճշմարտությունը եւ
լեզվի մաքրությունը, միեւնույն ժամանակ, նշանակություն չտալով մարկային
մեկնաբանվող հույզերին: Այդ իսկ պատճառով նրա փաստարկները խոցելի են
թյուրըմբռնմանը և թյուրպարզաբանմանը: Մենք կարծում ենք, որ դա էլ դարձել
է բաց նամակի պահանջների օբյեկտ, որը կոչ է անում նրան բոյկոտել: Նրա
խոսքերը պետք է մեկնաբանվեն վերը նշված համատեքստում, հաշվի առնելով, որ
նա հաճախ հակված չէ մեղմելու իր արտահայտությունները:
Այնուամենայնիվ, Սթոլմանի համոզմունքները, որոնք դարձել են իրեն
դատապատելու առիթ, կապ չունեն Նրա ՝ ԱԾԱ հիմնադրամի ղեկավարելու
ունակության հետ: Ավելին, նա, ինչպես ցանկացած այլ մարդ, ունի սեփական
կարծիքի իրավունք։ Գործընկերներն ու կողմնակիցները կարող են չկիսել նրա
տեսակետը, բայց պետք է հարգեն նրա մտքի եւ խոսքի ազատության իրավունքները:
**Ազատ ծրագրային ապահովման հիմնադրամին.**
Սթոլմանի հեռացումը կվնասի հիմնադրամի հեղինակությանը եւ զգալի վնաս
կհասցնի ազատ ծրագրային ապահովման շարժմանը: Մենք կոչ ենք անում Ձեզ
ուշադիր կշռել ձեր գործողությունների հետեւանքները, քանի որ այն
լուծումներից, որոնք դուք ընդունում եք, կախված է ծրագրային ապահովման
ոլորտի ապագան:
**Չարակամների ամբոխին, որը պայքարում է Ռիչարդ Ստոլմանի դեմ
բանավեճերում հիմնավորված փաստարկների եւ այն արտահայտությունների համար,
որոնք նա ներկայացրել է տասնամյակներ շարունակ որպես հասարակական
գործիչ.**
Դուք ոչ մի կապ չունեք որեւէ համայնքի ղեկավարության ընտրության հետ:
Առավել ևս, ոչ հերթական հավաքական հալածանքի միջոցով, որը նույնիսկ
հեռավոր չի հիշեցնում մտավորականների, ինչպիսիք Ռիչարդ Սթոլմանը,
փաստարկված երկխոսությունը։
Այս նամակը ստորագրելու համար, խնդրում ենք, [ստեղծել Pull
Request](https://github.com/rms-support-letter/rms-support-letter.github.io/pulls).
Նամակը կարելի է ստորագրել առանց GitHub-ի ոգտագործման.
- ուղարկելով ստորագրված patch-ը [signrms@prog.cf](mailto:signrms@prog.cf) հասցեով
- կամ [~tyil/rms-support@lists.sr.ht](mailto:~tyil/rms-support@lists.sr.ht).
- կամ հետեւյալ հղման միջոցով [https://codeberg.org/rms-support-letter/rms-support-letter/issues/1](https://codeberg.org/rms-support-letter/rms-support-letter/issues/1)