rms-support-letter.github.io/_translations/index_hy.md

5.8 KiB
Raw Blame History

layout title description image locale twitter
signed Բաց նամակ Րիչարդ Ստոլլմանին ի օգնություն Բաց նամակ ի պաշտպանություն Ռիչարդ Մեթյու Սթոլմանի վերականգնման Ազատ Ծրագրային ապահովության Հիմնադրամում /assets/social-media-preview_ru_RU.png hy_AM
card
summary_large_image

2021-03-31

Ռիչարդ Մեթյու Սթոլմանը (Richard Matthew Stallman), շատերին հայտնի որպես RMS, հանդիսացել է Ազատ Ծրագրային ապահովության Հիմնադրամի առաջատար երկար տասնամյակների ընթացքում, ներդնելով մեծ ջանքեր այնպիսի պրոյեկտներում ինչպիսիք են GNU-ն եւ Emacs-ը:

Վերջին շրջանում Սթոլմանը համացանցում նողկալի հետապնդման է ենթարկվում, նրան ազատ ծրագրային ապահովման հիմնադրամի տնօրենների խորհրդից հեռացնելու նպատակով, եւ իր անձնական համոզմունքներն արտահայտելու պատրվագով: Նախկինում նույնը տեղի է ունեցել նաեւ այլ Ազատ Ծրագրային ապահովման Հիմնադրամի մեծագործ ծրագրավորողների եւ ակտիվիստների հանդեպ: Այս անգամ մենք իրավասու չենք անգործ նստել, որովհետեւ այս անգամ տագնապի տակ է մեր համայնքի խորհրդանիշը:

ԱԾԱ Հիմնադրամն անկախ կազմակերպւթյուն է, որն ի վիճակի է անաչառ վերաբերվել իր անդամներին, եւ այն չպիտի ենթարկվի արտաքին սոցիալական ճնաշմանը: Մենք կոչ ենք անում ԱԾԱ հիմնադրամին ոբյեկտիվորեն դիտարկլե փաստարկներն Ստոլլմանի դեմ, եւ ըմբռնել իր խոսքերի եւ գործլությունների իմաստը:

Պատմականորեն այնպես է ստացվել, որ Սթոլմանն իր հայացքներն է արտահայտել շատ մարդկանց զայրացնող ոճով։ Որպես կանոն, նա ավելի շատ կենտրոնացած է փիլիսոփայական ասպեկտների վրա, հետապնդելով օբյեկտիվ ճշմարտությունը եւ լեզվի մաքրությունը, միեւնույն ժամանակ, նշանակություն չտալով մարկային մեկնաբանվող հույզերին: Այդ իսկ պատճառով նրա փաստարկները խոցելի են թյուրըմբռնմանը և թյուրպարզաբանմանը: Մենք կարծում ենք, որ դա էլ դարձել է բաց նամակի պահանջների օբյեկտ, որը կոչ է անում նրան բոյկոտել: Նրա խոսքերը պետք է մեկնաբանվեն վերը նշված համատեքստում, հաշվի առնելով, որ նա հաճախ հակված չէ մեղմելու իր արտահայտությունները:

Այնուամենայնիվ, Սթոլմանի համոզմունքները, որոնք դարձել են իրեն դատապատելու առիթ, կապ չունեն Նրա ՝ ԱԾԱ հիմնադրամի ղեկավարելու ունակության հետ: Ավելին, նա, ինչպես ցանկացած այլ մարդ, ունի սեփական կարծիքի իրավունք։ Գործընկերներն ու կողմնակիցները կարող են չկիսել նրա տեսակետը, բայց պետք է հարգեն նրա մտքի եւ խոսքի ազատության իրավունքները:

Ազատ ծրագրային ապահովման հիմնադրամին.

Սթոլմանի հեռացումը կվնասի հիմնադրամի հեղինակությանը եւ զգալի վնաս կհասցնի ազատ ծրագրային ապահովման շարժմանը: Մենք կոչ ենք անում Ձեզ ուշադիր կշռել ձեր գործողությունների հետեւանքները, քանի որ այն լուծումներից, որոնք դուք ընդունում եք, կախված է ծրագրային ապահովման ոլորտի ապագան:

Չարակամների ամբոխին, որը պայքարում է Ռիչարդ Ստոլմանի դեմ բանավեճերում հիմնավորված փաստարկների եւ այն արտահայտությունների համար, որոնք նա ներկայացրել է տասնամյակներ շարունակ որպես հասարակական գործիչ.

Դուք ոչ մի կապ չունեք որեւէ համայնքի ղեկավարության ընտրության հետ: Առավել ևս, ոչ հերթական հավաքական հալածանքի միջոցով, որը նույնիսկ հեռավոր չի հիշեցնում մտավորականների, ինչպիսիք Ռիչարդ Սթոլմանը, փաստարկված երկխոսությունը։

Այս նամակը ստորագրելու համար, խնդրում ենք, ստեղծել Pull Request.

Նամակը կարելի է ստորագրել առանց GitHub-ի ոգտագործման.